KLD WEEKEND 2024 հաջողությամբ ավարտեց

Միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում եւ արտերկրում լաբորատոր ախտորոշման մասնագետների շրջանում ,որին մասնակցել են 362 մասնակիցներ՝ 6 տարբեր երկրներից։

Հատկանշական էր այն փաստը,որ գիտաժողովի բացումն արեց ԵՊԲՀ ռեկտոր՝ Արմեն Մուրադյանը, ով ողջունեց մասնակիցներին, ընդգծեց գիտաժողովի կարեւորությունը եւ բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանք։

IMG_8848-2.jpg

Երկօրյա կոնֆերանսի ընթացքում մասնակիցները ծանոթացան լաբորատոր ախտորոշման ոլորտի նորարարություններին եւ նախանշեցին զարգացման հեռանկարները։
Հայաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի բանախոսները կիսվեցին լաբորատոր ծառայությունների կազմակերպման իրենց փորձով։

IMG_0044 — копия 18.50.50.jpg

Նախասրահում գործում էր ցուցահանդես,որի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան վիրտուալ էքսկուրսիա կատարել ապագայի լաբորատորիայում ,համաժողովի ռազմավարական գործընկեր՝ Tashir MEDICA-ի VR ակնոցների շնորհիվ ,ինչպես նաեւ ծանոթանալ լաբորատոր բժշկության ախտորոշման տեխնոլոգիական վերջին նորություններին՝ QuidelOrtho, SNIBE, Vector Best, Helicon եւ Medexpo MargPharma -ի շնորհիվ։

Կոնֆերանսի ավարտին «Լաբորատոր Բժշկության Հայկական Ասոցիացիա»-ի անդամներին սպասվում էր խաղարկություն։
Շատ մասնակիցներ նշեցին,որ KLD WEEKEND-ը այլեւս եզակի բրենդ է, որը նոր իմաստներ եւ արժեքներ է բերում Հայաստանում՝ լաբորատոր ախտորոշման մասնագետներին:

Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման բոլոր մասնակիցներին,բանախոսներին եւ գործընկերներին։
Անհամբերությամբ կսպասենք ձեզ 2025 թվականի երրորդ ՝ KLD WEEKEND գիտաժողովի շրջանակներում։

ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ
Ստացեք նորությունների և իրադարձությունների հայտարարություններ

Ձեր անձնական էջում կարող եք իմանալ ավելին

Անդամագրվել
Այլ նորություններ Բոլոր նորությունները

Լաբորատոր Բժշկության Հայկական Ասոցիացիան պաշտոնապես դարձել է IFCC-ի անդամ

Լաբորատոր Բժշկության Հայկական Ասոցիացիան Վրաստանում է

Հրավիրում ենք Ձեզ համաժողովին!

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի բժշկական մասնագետների միջդիսցիպլինար համաժողով

Միջազգային գիտագործնական կոնֆերանսը հաջողությամբ ավարտեց աշխատանքը ցուցահանդեսով

մուտք