Մենք գիտենք, թե որքան եք սպասել այս օրվան՝ տարվա գլխավոր բժշկական լաբորատոր միջոցառման «KLD WEEKEND» միջազգային գիտական կոնֆերանսի գրանցման բացմանը։
Ուրախ ենք տեղեկացնել, որ գրանցումը բաց է։
Մասնակցության արժեքը շարունակում է մնալ նույնը՝ 10․000 դրամ, սակայն այս տարի «Լաբորատոր Բժշկության Հայկական Ասոցիացիա»–ի համար նախատեսել ենք հատուկ գին։ Զեղչից օգտվելու համար,գիտաժողովին գրանցվելիս, խնդրում ենք նշել այն էլ․փոստի հասցեն,որով գրանցվել եք ասոցիացիայի կայքում․ գինը կվերահաշվարկվի ավտոմատ կերպով։
Այս տարի շեշտը դրվելու է լաբորատոր բշկության վրա՝ իմունոհեմատոլոգիայի, ինֆեկցիոն հիվանդությունների, ինֆեկցիոն հիվանդությունների, ուռուցքաբանության և ռևմատոլոգիայի ոլորտներում։
Ձեզ սպասվում է լաբորատոր բժշկության ոլորտի արդիական թեմաների,նորարարությունների և ձեռքբերումների քննարկում։
Մեր միջազգային գործընկերները կկիսվեն փորձով, իսկ ցուցահանդեսի մասնակիցները կծանոթացնեն վերջին տեխնոլոգիական նորույթներին։
Գրանցման համար այցելել՝ https://kld.cdd.am
Ստացեք նորությունների և իրադարձությունների հայտարարություններ
Ձեր անձնական էջում կարող եք իմանալ ավելին





